Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Գլոբալիզացիայի ներկա նահանջին որոշակի պայմաններում փոխարինելու կգա հարձակումը

Գլոբալիզացիայի ներկա նահանջին որոշակի պայմաններում փոխարինելու կգա հարձակումը
12.09.2026 | 15:27

Գլոբալիզացիայի ներկա նահանջի պայմաններում շատերն են հարց տալիս, թե արդյոք այն նորից կվերադառնա՞։

Դրա պատասխանը մեկն է՝ իհարկե կվերադառնա, բայց՝ փոխված ձևով։

Գլոբալիզացիան ինքը հզոր ուժային կենտրոնների ու կապիտալի կողմից իրենց գլոբալ շահը հնարավոր առավելագույնին հասցնելու տեխնոլոգիա է՝ իրենց ազդեցության սֆերայի սահմաններում։

Միաբևեռ աշխարհում միակ ուժային բևեռի ազդեցության սֆերան ամբողջ աշխարհն էր, որն էլ գլոբալիզացիայի համար ստեղծել էր լավագույն պայմաններ, մինչև որ ԱՄՆ-ի պետական շահը կոնֆլիկտի մեջ մտավ կապիտալի շահի հետ։

Ներկա աշխարհում, որը, ամենայն հավանականությամբ, գնում է դեպի երկբևեռ ուժային աշխարհ, մարդկանց ձգտումներն ու հոգեբանությունը կմնան նույնը, և մնացած ամեն ինչն էլ, որը հենված է դրանց վրա, անխուսափելիորեն կմնա նույնը, այդ թվում նաև գլոբալիզացիան ամեն մի բևեռի համար՝ իր ազդեցության ոլորտում։

Դրանից բացի, պետական շահն ու մասնավոր կապիտալի շահը, որպես մարդկային համակարգեր, մշտապես գտնվում են ցիկլիկ փոխազդեցության մեջ, այսինքն, գլոբալիզացիայի ներկա նահանջին որոշակի պայմաններում փոխարինելու կգա հարձակումը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6038

Մեկնաբանություններ